ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային հանդիպում Մոսկվայում

2013-02-28

     2013թ. փետրվարի 27-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդին առընթեր գործող` ապաստան հայցող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքների մշտական գործող աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը:

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) ներկայացրել են 2012թ. ընթացքում ապաստանի տրամադրման ոլորտում կատար-ված աշխատանքները, ամփոփվել են աշխատանքային խմբի 2012թ. գործունեության արդյունքները, ինչպես նաև քննարկվել են ապաստան հայցողների հետ տարվող աշխատանքներում տարածաշրջանային համակարգի ստեղծման հեռանկարները: