ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության ամրապնդում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ

2013-03-13

Ս.թ. մարտի 12-ին Միգրացիոն պետական ծառայության պետը հանդիպեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց, որ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն իրենց ղեկավարած կառույցների միջև, ինչն էլ հնարավորություն է տվել վերջին տարիների ընթացքում մշակել միգրացիայի ոլորտի քաղաքականության Հայեցակարգը և դրա իրականացման Գործողությունների ազգային ծրագիրը: Դեսպանի խնդրանքով Գ. Եգանյանը նաև ներկայացրեց Հայաստանի միգրացիոն իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ, առանձնահատուկ նշելով այս տարվա ընթացքում Կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտության մասին: Վերջինիս նպատակն է 2008թ.-ից ի վեր միգրացիոն իրավիճակում տեղի ունեցած փոփոխությունների ուսումնասիրությունը: Դեսպանը հավաստիացրեց, որ այսուհետ ևս իրենց կողմից  կշարունակվի աջակցության ցուցաբերումը՝ միգրացիայի ոլորտի բարեփոխումներին: