ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2013-03-13

Ս.թ. մարտի 12-ին կայացավ «Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի» նիստը: Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի 14 N 9-Ա որոշմամբ: Նիստը նախագահում էր ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, մասնակցում էր նաև Միգրացիոն պետական ծառայության պետը:

Մինչև այժմ ապաստանի տրամադրման նպատակով Միգրացիոն պետական ծառայություն են դիմել սիրիացի 655 անձ (253 ընտանիք): Ծառայության կողմից կացարանով ապահովվել են 102 հոգի, որի համար օգտագործվել են բոլոր առկա ռեսուրսները, բացի այդ Սիրիայից տեղափոխված 41 հոգու Ծառայության միջնորդությամբ ծածկով ապահովել են նաև անհատ քաղաքացիներ: