ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը

2013-02-15

   Ս/թ փետրվարի 14-ին Միգրացիոն պետական ծառայությունում տեղի ունեցավ 2012թ.-ի սեպտեմբեր ամսից միգրացիայի ոլորտում իրականցվող Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Շվեդիայի և Լեհաստանի միգրացիոն մարմինների փորձագետները, ինչպես նաև ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԵՄ Ծրագրերի կառավարման բաժնի ներկայացուցիչները: Քննարկվեց անցած տարվա նոյեմբեր, դեկտեմբեր և այս տարվա հունվար ամսիներին Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, ի հայտ եկած բացերը և դրանց վերացման քայլերը: Արձանագրվեց, որ ղեկավար խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ս/թ մայիսի 7-ին:

  Թվինինգ ծրագիրը նպատակ ունի ներդաշնակեցնելու Հայաստանը ԵՄ միգրացիայի և ապաստանի ոլորտի կառավարման օրենսդրությանը և լավագույն փորձին` Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով: Ծրագրի նպատակը կիրագործվի համապարփակ կառավարման ձևաչափի, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձին ծանոթացման միջոցով: Հիմնական բաղադրիչներից են օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին, միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող մարմինների աշխատանքի արդյունավետ համակարգումը, միգրացիայի և ապաստանի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրումը: Ծրագիրը իրականացնում է շվեդ-լեհական կոնսորցիումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, արժեքը՝ 1մլն. եվրո, տևողությունը 27 ամիս է: