ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կլոր սեղան-քննարկում և դասընթացներ ՄՄԿ-ից

2013-02-07

Ս/թ փետրվարի 4-ից 6-ը Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Եվրոպական հանձնաժողովի և ՄՄԿ-ի զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի ապացույցների վրա հիմնված կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Միգրացիոն քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տվյալները» թեմայով կլոր սեղան-քննարկում ՀՀ կառավարության տարբեր մարմինների աշխատակիցների համար: Քննարկմանը ելույթով հանդես եկավ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը:

 Կազմակերպվել էին նաև «Միգրացիայի հետազոտություն, ուրվագծեր և տվյալների վերլուծություն» և «ՀՀ-ում միգրացիոն վերլուծության ուսուցում» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցում էին ՄՊԾ աշխատակիցները: