ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Պետությունը և տեղեկատվության հասանելիությունը» գրքի շնորհանդես

2013-01-30

  Ս/թ հունվարի 30-ին տեղի ունեցավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրատարակած «Պետությունը և տեղեկատվության հասանելիությունը» եռալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքների հիման վրա։ Ծրագիրն իրականացվել է «Հանուն ժողովրդավարության՝ ազգային հիմնադրամ»-ի (NED, ԱՄՆ) աջակցությամբ։

  2012թ. ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Կայքերում գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):

  2012թ. մոնիտորինգի 2-րդ փուլի (փետրվարի 15-ից ապրիլի 15-ը) արդյունքներով Միգրացիոն պետական ծառայության կայքը 54.54% ցուցանիշով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ տեղափոխվելով 26-րդից, ուր գտնվում էր 1-ին փուլում (օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը)՝ 30.89% տեղեկատվության թափանցիկության գործակցով: