ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն ծառայության պետի հանդիպումը Բելգիայի ապաստանի և միգրացիայի հարցերով պետական քարտուղարի հետ

2012-12-13

Ս/թ դեկտեմբերի 12-ին ավարտվեց «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում Բելգիա կայացած ուսումնական այցը: Դրա շրջանակներում Միգրացիոն պետական ծառայության պետ պրն.  Գ. Եգանյանը հանդիպեց Բելգիայի ապաստանի և միգրացիայի հարցերով պետական քարտուղար տկն. Մեգի դե Բլոկի հետ: Հանդիպման ընթացքում տկն. դե Բլոկը նշեց, որ անհրաժեշտ է բարձրացնել անկանոն միգրացիայի վտանգների վերաբյալ իրազեկվածության մակարդակը Հայաստանի բնակիչների շրջանում: Այդ նպատակով տկն. դե Բլոկը խոսեց նաև Հայաստանի իշխանությունների հետ վերջերս մեկնարկած «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագրի մասին: