ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում հանդիպում Անկարայում

2012-12-14

Ս/թ դեկտեմբերի 10-11-ը Անկարայում տեղի ունեցավ Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում 5-րդ նախարարական համաժողովի («Միգրացիայի ոլորտում Մետաքսե ճանապարհի գործընկերություն») 2-րդ նախապատրաստական հանդիպումը, որին մասնակցում էին 40-ից ավել երկրների և 7 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Հանդիպման ընթացքում ամփոփվեցին նախապատրաստական 1-ին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոշ կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ արվեցին 2013թ. ապրիլի 19-ին կայանալիք 5-րդ նախարարական համաժողովի կոմյունիկեի նախագծում, քննարկվեցին Բուդապեշտյան գործընթացի ներկայիս ձևաչափի վերաբերյալ հարցեր, խոսվեց նախարարական համաժողովից հետո իրականացվելիք քայլերի, ինչպես նաև այլ լրացուցիչ դերակատարների ընդգրկման մասին:

 Հանդիպման ավարտին ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել նաև հաջորդ նախապատրաստական հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու 2013թ. մարտի 4-5-ին Բուդապեշտում: