ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բելգիայի Թագավորության միգրացիայի կառավարման փորձի ուսումնասիրություն

2012-12-11

Ս/թ դեկտեմբերի 9-13 «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Բելգիայում են ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը: Այցի նպատակն է ծանոթանալ Բելգիայի միգրացիայի կառավարման համակարգին, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները։ Դեկտեմբերի 12-ին նախատեսվում է ՄՊԾ պետ պրն. Գ. Եգանյանի հանդիպումը Բելգիայի ապաստանի և միգրացիայի հարցերով պետական քարտուղար տկն. Մեգի դե Բլոկի հետ: Միգրացիայի ոլորտում Հայաստանը Բելգիայի Թագավորության հետ ունի համագործակցության մեծ փորձ, մասնավորապես՝ 2009թ.-ի հունիսի 3-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և  Բելգիայի Թագավորության  միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին (ռեադմիսիոն) համաձայնագիրը: Բելգիան 2011թ.-ի հոկտեմբերի 27-ին ԵՄ-ՀՀ «Շարժունակության շուրջ գործընկերության» վերաբերյալ հռչակագիրը  ստորագրած ԵՄ 10 անդամ երկրներից մեկն է: ԵՎ վերջերս 2012թ.-ի հոկտեմբերից մեկնարկեց Միգրացիոն պետական ծառայության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ոչ կառավարական կազմակերպության  հետ համատեղ իրականացվող «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագիրը, որի տևողությունը 6 ամիս է և իրականացվում է Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: