ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փորձի փոխանակման այց Ֆիլիպիններ

2012-12-04

 Ս/թ նոյեմբերի 26-ից 29-ը ՄՄԿ-ի կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն ՀՀ կառավարությանը աշխատանքային միգրացիայի սխեմաների նախաձեռման գործում» ծրագրի շրջանակներում աշխատանքային միգրացիայի կառավարման և երկկողմ աշխատանքային համաձայնագրերի ոլորտում առաջատար փորձին ծանոթանալու նպատակով փորձի փոխանակման այց էր կազմակերպվել դեպի Ֆիլիպիններ: Այցի շրջանակներում ՄՊԾ, ՀՀ ԱՍՀՆ և ՄՄԿ ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ աշխատանքային միգրացիայի ոլորտը կարգավորող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին աշխատանքային էմիգրացիայի կառավարման համակարգը` մասնավորապես բնագավառը կարգավորող իրավական դաշտը, արտոնագրերի տրամադրման ընթացակարգերը, վիճակագրական տվյալներ, շոշափվեցին նախապատրաստական սեմինարների և նախաճամփորդական խորհրդատվության, ընդունող երկրներում աշխատանքային միգրանտների իրավական պաշտպանության համակարգի և դրանում աշխատանքային կցորդների ունեցած դերի, վերաինտեգրման ծրագրերի, սփյուռքի հետ կապերի և երկրի տնտեսության վրա դրամական փոխանցումների թողած ազդեցության վերաբերյալ հարցեր և այլն: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_884c02oedl4b4tahekunsq2nh6, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0