ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն պետական ծառայության կայքը ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների կայքերի վարկանիշային աղյուսակում երրորդն է

2012-12-04

Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիթորինգն  իրականացրել է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ)` դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Մոնիթորինգն իրականացվել  է  երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:

Կայքերում գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, hրատապությունը (օպերատիվությունը), մատչելիությունը (հասանելիությունը` տեխնիկապես):

Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա եւ հատուկ մշակված բանաձեւերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, դրանց հիման վրա՝ տեղեկատվական թափանցիկության գործակիցը:

Ուսումնասիրվել է պետական մարմինների 52 կայք (2011 թվականի 38-ի փոխարեն), որոնք պայմանականորեն  բաժանվել  են  3 խմբի: Առաջին խմբում ներառվել են ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների, գերատեսչությունների 35 կայքերը: Երկրորդում՝ երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, որոնք ընդգրկվել  են «Տարածքային կառավարման համակարգ» միասնական ցանցում (մարզպետարանների կայքեր): Երրորդում՝ ՀՀ նախագահի, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերը:

Հաշվի առնելով ստացված տվյալների համադրելիությունը՝ առաջին 2 խմբի` պետական կառավարման մարմինների (ՀՀ նախարարություններ, ՀՀ կառավարությանն առնթեր եւ այլ պետական մարմիններ) եւ մարզպետարանների կայքերի համար կազմվել են տեղեկատվական թափանցիկության վարկանիշային առանձին աղյուսակներ:  Երրորդ խմբի համար վարկանիշային աղյուսակ չի  կազմվել , քանի որ այդ մարմինների գործառույթները, դերը, ինչպես եւ՝ հրապարակման ենթակա տեղեկությունների անհրաժեշտությունը տարբեր են, հետեւաբար մոնիտորինգի ընթացքում ստացված տվյալներն էլ համադրելի չեն:

ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների կայքերի վարկանիշային աղյուսակում   ՀՀ  տարածքային  կառավարման  նախարարության  միգրացիոն պետական ծառայությունը  զբաղեցրել  է  3-րդ  տեղը:

Ավելին տես`

http://khosq.am/2012/12/03/հայաստանի-պետական-մարմինների-տեղեկա/