ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

2012-09-25

Ս/թ սեպտեմբերի 25-ին ՄՊԾ պետն ընդունեց Վաշինգնտոնից ժամանած ՀԲ ներկայուցուցիչներին, ովքեր Հայաստան էին ժամանել ուսումնասիրելու միգրանտների դրակամական փոխանցումների հետ կապված հարցերը և մշակելու առաջարկություններ, ինչպես փոխանցումների գործընթացը դյուրացնելու, այնպես էլ այդ հոսքերը դեպի բանկային համակարգ ուղղելու և տարբեր ծրագրերում (այդ թվում ներդրումային) օգտագործելու համար գրավիչ պայմաններ ստեղծելու համար: Հյուրերի խնդրանքով պարոն Եգանյանը ներկայցրեց անցած 20 տարիների ընթացքում Հայաստանում միգրացիոն իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ` առանձնակի շեշտադրություն կատարելով վերջին տարիների զարգացումներին: