ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պիլոտային նախագիծ 1-ի անօրինական միգրացիա թեմայով մեկնարկային սեմինար Լվովում

2012-11-12

 

Ս/թ նոյեմբերի 8-ից 9-ը Լվովում Լեհաստանի նախագահությամբ տրվեց Պրահյան գործընթացի Թիրախային նախաձեռնության շրջանակներում Պիլոտային նախագիծ 1-ի անօրինական միգրացիայի հարցերով սեմինարի մեկնարկը, որը համատեղ իրականացվում է Ռումինիայի և Սլովակիայի հետ: Սեմինարին մասնակցում էին 15 երկրների և 2 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Խաչատրյանը:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ռեադմիսիայի և միգրանտների վերադարձի իրավական և կիրառական տեսանկյունները, խոսվեց ռեադմիսիայի և վերադարձի ոլորտներում ՄՄԿ-ի կողմից երկրներին տրվող օժանդակության մասին: Մասնակից երկրների ներկայացուցիչները խոսեցին իրենց երկրների միգրացիոն պրոֆիլներից՝ հիմնական շեշտը դնելով անօրինական միգրացիայի վրա, մասնավորապես վերադարձի քաղաքականությանն ու հետընդունմանը: Քննարկվեցին նաև նախագծի աշխատանքային պլանին և մեթոդներին վերաբերող հարցեր, հնչեցին առաջարկներ:

Նախագիծը հիմնականում ուղղված է մասնակից պետությունների ներուժի ամրապնդմանն անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում՝ ռեադմիսիայի և վերադարձի վերաբերյալ գիտելիքների փոխանակման ճանապարհով: Այն տեղեկատվության և փորձի փոխանակման հնարավորություն է տալիս մի շարք սեմինարների և դեպի ԵՄ երկրներ ուսումնական այցերի միջոցով: Նախագծի իրականացման համար նախատեսվում է անցկացնել 3 թեմատիկ սեմինարներ և եզրափակիչ հանդիպում: