ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային հանդիպում ԵՄ հայաստանյան գրասենյակում

2012-11-13

Ս/թ նոյեմբերի 12-ին ԵՄ հայաստանյան գրասենյակում հրավիրվել էր աշխատանքային հանդիպում, որը վարում էր ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող նախագծերը, խոսվեց ԵՄ-Հայաստան անցած ճանապարհի, հարաբերությունների, համագործակցության շրջանակների, փոխադարձ այցերի և սպասվելիք նոր ծրագրերի իրականացման մասին: Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից՝ այդ թվում Միգրացիոն պետական ծառայությունից: