ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերության շրջանակներում հանդիպում Քիշնևում

2012-10-22

         Ս/թ հոկտեմբերի 18-ից 19-ը Քիշնևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության միգրացիայի և ապաստանի պանելի 3-րդ հանդիպումը, որին մասնակցում էին 14 երկրների և 15 կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 2 ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից: Հանդիպման ժամանակ քննարկվեց և հաստատվեց պանելի 2013թ. աշխատանքային ծրագիրը: Որոշվեց, որ Հայաստանը  Լեհաստանի և Ուկրաինայի հետ միասին 2013թ. մայիս/հունիս ամսին կազմակերպելու է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ փորձագիտական սեմինարը:

       Հանդիպման ընթացքում խոսվեց պրահյան գործընթացի և միգրացիայի ու ապաստանի հարցերով Արևելյան գործընկերության պանելի միջև հարաբերությունների, ծագման երկրում շրջանառու միգրացիայի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, շրջանառու միգրանտների սոցիալական պաշտպանության մասին և այլն: Ներկայացվեցին Արևելյան գործընկերության երկրներում աշխատանքային միգրացիայի վերաբերյալ հետազոտությունը, տարածաշրջանում շրջանառու միգրացիայի միտումները:

  Մասնակից երկրների ներկայացուցիչներն այցելեցին Մոլդովայի Զբաղվածության ազգային ծառայության աշխատաշուկայի հարցերով տեղեկատվական կենտրոն, որտեղ շրջայց կատարեցին և ծանոթացան կենտրոնի գործառույթներին և առաքելությանը: