ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում Բրյուսելում

2012-10-23

     Ս/թ հոկտեմբերի 22-23-ը ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը մասնացել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ միգրացիայի վերաբերյալ քաղաքականության շուրջ երկխոսության ձևաչափով հանդիպումներին: Հանդիպումները նախաձեռնվել են ՄՄԿ-ի և Եվրոպական հանձնաժողովի կողմից  ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ: Միգրացիայի վերաբերյալ քաղաքականության շուրջ երկխոսության նպատակն է ընդլայնել ՀՀ և եվրոպական երկրների միջև աշխատանքային միգրացիայի հարցերով համագործակցությունը: 

    Պարոն Եգանյանը հանդիպումների ընթացքում  հանդես է եկել ելույթներով, որոնք առնչվում են  միգրացիայի ոլորտում  ՀՀ-ԵՄ «Շարժունակության շուրջ համագործակցություն» համատեղ հռչակագրի շրջանակներում իրականացվելիք համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների  վերադարձի և վերաինտեգրման հարցերին: