ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Շարժունակության շուրջ գործընկերության միջազգային համաժողով

2012-10-15

     Ս/թ հոկտեմբերի 16-ին Երևանում կայանալու է Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում միջազգային համաժողով: Համաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից 2011/2012թթ. միգրացիոն հարցերով իրականացված հարցման արդյունքները: Այդ հարցումներն անց են կացվել Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և նպատակ են հետապնդում վերլուծել պոտենցիալ և վերադարձող միգրանտների հմտությունների, զբաղվածության և միգրացիայի միջև կապերը: Համաժողովի ժամանակ քննության են առնվելու Շարժունակության շուրջ գործընկերության հռչակագրի ներքո արձանագրված զարգացումները:

      Եվրոպական կրթական հիմնադրամը ներգրավված է փորձի փոխանակման և դասընթացների կազմակերպման գործընթացներում՝ ազգային և տարածաշրջանային միջոցառումների իրականացման միջոցով: 1-ին տարածաշրջանային միջոցառումը տեղի է ունեցել Քիշնևում 2011թ. նոյեմբերին, 2-րդը՝ Թուրինում 2012թ. մարտին: