ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային հանդիպում ԱԳՆ-ում

2012-10-15

   Ս/թ հոկտեմբերի 12-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «ԵՄ-Հայաստան Շարժունակության շուրջ համագործակցության կիրառում»  աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄ անդամ պետությունների առաջարկները Շարժունակության շուրջ համագործակցության արձանագրության 4 թեմատիկ չափորոշիչների վերաբերյալ (1. Շարժունակություն, օրինական միգրացիա և ինտեգրացիա 2. Միգրացիա և զարգացում 3. Պայքար անօրինական իմիգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ, ռեադմիսիա, ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի անվտանգություն, սահմանային կառավարում 4. Ապաստան և միջազգային պաշտպանություն):

     Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տարբեր գերատեսչությունների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: