ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում հանդիպում Իզմիրում

2012-10-01

         Ս/թ սեպտեմբերի 27-28-ը Իզմիրում տեղի ունեցավ Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում 5-րդ նախարարական համաժողովի («Միգրացիայի ոլորտում Մետաքսե ճանապարհի գործընկերություն») 1-ին նախապատրաստական հանդիպումը, որին մասնակցում էին 35 երկրների և 7 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Խաչատրյանը:         Հանդիպման ընթացքում ներկ

այացվեցին Բուդապեշտյան գործընթացի Թուքիայի նախագահության նպատակները, գործընթացի 20 տարվա համագործակցության անկյունաքարերը և ներկայիս կարգավիճակը, դեպի միգրացիան և շարժունակությունը համընդհանուր մոտեցման և միջտարածաշրջանային երկխոսությունների դերը: Երեք աշխատանքային խմբերի բաժանված մասնակիցները քննարկեցին 5 թեմաներ (օրինական միգրացիա, միգրացիա և զարգացում, անկ

անոն միգրացիա, միջազգային պաշտպանություն, միգրանտների մարդու իրավունքներ) և ներկայացրին 3-ական առաջարկություն յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ, որոնք ընդգրկվեցին 2013թ. ապրիլի 19-ին կայանալիք 5

-րդ նախարարական համաժողովի կոմյունիկեի նախագծում:

 2-րդ նախապատրաստական

հանդիպումը նախատեսվում է հրավիրել 2012թ. դեկտեմբերի 10-11 Անկարայում: