ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների այցը ՄՊԾ

2012-10-05

  Ս/թ հոկտեմբերի 5-ին ՄՊԾ այցելեցին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները՝ քաղաքական հարցերով պատասխանատու Դեյվիդ Սթիվենսոնը և ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լիննը: Հանդիպման ընթացքում ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց Ծառայության գործառույթները, մանրամասնեց Հայաստանում ապաստանի ստացման ընթացակարգը: Իր հերթին, պրն. Եգանյանը ներկայացուցիչներին խնդրեց ծանոթացնել մուտքի արտոնագրի և «գրին քարտերի» տրամադրման և մերժման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան վիճակագրությանը: