ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչների այցը ՄՊԾ

2012-10-04

   Ս/թ հոկտեմբերի 4-ին ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝  ծրագրի համակարգող Դավիթ Ավագյանին և Գործողությունների բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆեր Գեյրանդին: Հանդիպման ընթացքում քննության առնվեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող միգրացիայի բնագավառում իրականացվող ծրագրերը: Ներկայումս տարբեր մարմինների կողմից իրականացվող մի շարք ծրագրեր կան, այդ թվում՝ «Գործընկերություն շարժունակության շուրջ» համագործակցության շրջանակներում «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, կենտրոնանալով վերաինտեգրմանն ուղղված միջոցառումների վրա» Իմիգրացիայի և ինտեգրացիայի հարցերով ֆրանսիական գրասենյակի ծրագիրը, «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագիրը, «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ՄԶՄԿ-ի և ՄՄԿ-ի համատեղ ծրագիրը և այլն:

  Կարևորվեց իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կրկնողություններից խուսափելու և արդյունավետ վերլուծության համար: