ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Բուխարեստ

2012-10-01

   Ս/թ սեպտեմբերի 24-28 Բուխարեստում (Ռումինիա) տեղի ունեցավ «Ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման առանձնահատկությունները» թեմայով ուսումնական դասընթաց: Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի և Ռումինիայի ներքին գործերի նախարարության իմիգրացիոն գրասենյակի կողմից: Հայաստանից դասընթացին մասնակցում էր Միգրացիոն ծառայության աշխատակիցները:

  Այցի ընթացքում քննարկվել և գործնականում ուսումնասիրվել են մի շարք թեմաներ, մասնավորապես` ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվության մեթոդաբանությանը, նրանց ուսումնասիրությանն ու գնահատմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տեղի է ունեցել երկու երկրների միջև լավագույն փորձի փոխանակում, որի ընթացում իրականացվել են գործնական աշխատանքներ, որոնք եզրափակվել են քննարկումներով: