ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյայի այցը ՄՊԾ

2012-09-25

 Ս/թ սեպտեմբերի 25-ին ՄՊԾ պետն ընդունեց ԱՄՆ պետդեպարտամենտի փախստականների հարցերով տարածաշրջանային համակարգող պրն. Ջոշուա Ֆիշելին (նստավայրը` Թբիլիսի):

Հյուրի խնդրանքով պրն. Եգանյանը ներկայացրեց ապաստանի և փախստականների ոլորտի վերջին զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերները: Սիրիայի դեպքերի հետ կապված էապես ավելացել է մասնավորապես ապաստան հայցողների հոսքը. դրանով պայմանավորված նրանց  ժամանակավոր կացարան տրամադրելու հարցում առաջ են եկել դժվարություններ:

Փախստականների հիմնահարցերի  թվում հատկապես կարևորվեց նրանց բնակարանային ապահովության խնդիրը: Ներկայումս 1172 առավել կարիքավոր Ադրբեջանից բռնագաղթվածների ընտանիքներ շարունակում են բնակվել տարրական պայմաններից զուրկ հանրակացարաններում: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կառավարությունը վերջին 3 տարիների ընթացքում հնարավորություն չի ունեցել միջոցներ տրամադրել  հիմնախնդիրը լուծելու համար, ինչի համար անհրաժեշտ է 40 միլին ԱՄՆ դոլար:

Պարոն Եգանյանը նշեց, որ միջազգային դոնոր հանրության ուշադրությունը այս հարցին սևեռելու նպատակով անցած տարի մայիսին Երևանում կազմակերպվեց մեծ համաժողով, որին մասնակցեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտիերեշը: