ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Եգանյանի այցը ՄԱԿ ՓԳՀ գրասենյակ

2012-09-18

 Ս/թ սեպտեմբերի 17-ին ՄԱԿ ՓԳՀ երևանյան գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանի և ՄԱԿ ՓԳՀ (Ժնև, Շվեյցարիա) Եվրոպայի բաժնի ավագ աշխատակից Անատոլի Պուժայի  միջև, որին ներկա էր նաև ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ապաստանի և փախստականի ոլորտում վերջին շրջանում Ծառայության կողմից իրականացված քայլերը, ինչպես նաև առկա մարտահրավերները: Հատուկ ուշադրություն դարձվեց Սիրիայից ժամանող ապաստան հայցողների, ինչպես նաև Ադրբեջանից բռնագաղթված փախստականների խնդրին: