ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Էստոնացի փորձագետների այցը ՄՊԾ

2012-09-14

 Ս/թ սեպտեմբերի 13-ին էստոնական կառավարության միգրանտների վերադարձի և հայրենիքում նրանց վերաինտեգրման կազմակերպման ոլորտում փորձի փոխանակման այցի շրջանակներում ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանն ընդունեց Էստոնիայի ներքին գործերի, ոստիկանության, սահմանապահ ծառայության, ինչպես նաև ՄՄԿ-ի Էստոնիայի առաքելության ներկայացուցիչներին (թվով 10 անձ):  

 Պրն. Եգանյանը ներկայացրեց Ծառայության գործառույթները, ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի նախագծի դրույթները, խոսեց ՄՊԾ միջազգային համագործակցության մասին: Քննության առնվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: