ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փորձագիտական աշխատաժողով Բուխարեստում

2012-09-10

 Ս/թ սեպտեմբերի 10-11-ը Արևելյան գործընկերության շրջանակներում (Միգրացիայի և ապաստանի պանել) Բուխարեստում անց է կացվում փորձագիտական աշխատաժողով: Շոշափվելիք հարցերը վերաբերում են փախստականի կարգավիճակի որոշման համատեքստում ծագման երկրների տեղեկատվությանը, դրա դերին և կարևորությանը, դրան ուղղված մարտահրավերներին, դրանում քաղաքացիական հասարակության ունեցած դերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչներին և այլն:

 Հայաստանից աշխատաժողովին մասնակցում է ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանի գլխավորած պատվիրակությունը: