ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Շվեդիայի Միգրացիոն խորհրդի ներկայացուցիչների այցը ՄՊԾ

2012-09-07

 Ս/թ սեպտեմբերի 7-ին ՄՊԾ պետն ընդունեց Շվեդիայի Միգրացիոն խորհրդի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մոնիկա Ուենդլբիին և ծրագրի ղեկավար Քոնի Լարսոնին: Հանդիպման ընթացքում խոսվեց ոչ միայն ԵՄ Թվինինգ ծրագրով իրականացվելիք քայլերի, այլև միգրացիայի ոլորտում (մասնավորապես` ապաստանի տրամադրում և աշխատանքային միգրացիա) համագործակցության հնարավորությունների մասին:

 2014թ. Շվեդիան նախագահելու է «Միգրացիա և զարգացում» համաշխարհային ֆորումը, և այդ տարի տեղի կունենա բարձր մակարդակով հանդիպում: