ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում Իմիգրացիայի և ինտեգրացիայի հարցերով ֆրանսիական գրասենյակի ներկայացուցիչների հետ

2012-08-01

Ս/թ հուլիսի 31-ին Իմիգրացիայի և ինտեգրացիայի հարցերով ֆրանսիական գրասենյակի /OFII/ ներկայացուցիչներն այցելեցին ՄՊԾ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Գործընկերություն շարժունակության շուրջ» համագործակցության շրջանակներում «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, կենտրոնանալով վերաինտեգրմանն ուղղված միջոցառումների վրա» ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր: Ծրագիրը նախատեսվում է սկսել ս/թ հոկտեմբերի 1-ին:

 ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը բարձրացրեց մի շարք հարցեր` մասնավորապես այն, որ բացակայում է ծրագրի լիազորություննրի շրջանակը /TOR/, հստակ չեն Իմիգրացիայի և ինտեգրացիայի հարցերով ֆրանսիական գրասենյակի և անդամ-պետությունների դերերն ու պատասխանատվությունները, վերադարձողների ծառայությունների մատուցման կազմակերպման հարցերը, ինչպես նաև մշակված չէ Ղեկավարող կոմիտեի լիազորություննրի շրջանակը: Ըստ ՄՊԾ պետի՝ ծրագրի բյուջեի նախագծով հավասարակշռված մոտեցում չի ընտրված ծրագրի գործողությունների և ծրագրի կառավարմանն ուղղվող ծախսերի մեջ:

 Ֆրանսիացի գործընկերները խոստացան, որ մանրամասն քննության կառնեն բարձրացված հարցերը: