ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում փոխարտգործնախարարի հետ

2012-07-31

Ս/թ հուլիսի 30-ին ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանն աշխատանքային հանդիպում ունեցավ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպման ընթացքում քննության առնվեցին «Գործընկերություն շարժունակության շուրջ» ծրագրի շրջանականերում սկսվող «Թիրախային նախաձեռնության», ԵՄ հետ ռեադմիսիոն համաձայնագրի շուրջ ավարտված բանակցությունների և կնքվելիք համաձայնագրի իրականացման մեխանիզմների, ինչպես նաև սեպտեմբեր ամսին Երևանում կայանալիք «Local cooperation platform»-ի առաջին նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: «Local cooperation platform»-ում, որը ձևավորվելու է «Գործընկերություն շարժունակության շուրջ» համագործակցության շրջանականերում, ներկայացված են լինելու հռչակագիրը ստորագրած պետությունների դեսպանատների, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչները:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_fb3b27l97n7vmss2h88n9mofm6, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0