ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

GIZ-ի ներկայացուցչի այցը ՄՊԾ

2012-07-25

Ս/թ հուլիսի 25-ին ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանն ընդունեց գերմանական GIZ /Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit - Միջազգային համագործակցության գերմանական գործակալություն/ կազմակերպության ծրագրի ղեկավարի տեղակալ Իրինա Քոուչին: Պրն. Եգանյանը  ներկայացրեց   Գերմանիա  ճանաչողական այցի  ընթացքում   հայկական  պատվիրակության ձեռք  բերած տեղեկատվությունը  այսպես  կոչված  “Triple win”  ծրագրերի  մասին և բարձրացրեց ՀՀ-ն նման նախագծերում  ներառելու հնարավորության  հարցը:  Տիկին Քոուչը  տեղեկացրեց, որ  այդ ծրագրի  շրջանակներում    արդեն  իսկ գերմանական կողմին  են  փոխանցել   որոշակի տեղեկատվություն   ՀՀ-ում  առկա  աշխատուժի  առաջարկի վերաբերյալ:  Նա  հավաստիացրեց, որ իրենք կփորձեն քննարկումներ կազմակերպել բարձրացված խնդրի շուրջ և ՄՊԾ-ին   տեղեկացնել  դրանց արդյունքների  մասին: Տիկին Քոուչն, իր հերթին, տեղեկատվություն ներկայացրեց GIZ-ի առաջիկա պլանների, գործունեության ուղղությունների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ «Շարժունակության շուրջ համագործակցության»  հռչակագրից բխող  կոնկրետ  ծրագրերի    իրականացումն  ապահովող  նախապատրաստական  միջոցառումների վերաբերյալ: