ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն հարցերով սեմինար Գավառում

2012-07-25

Ս/թ հուլիսի 24-ին Գավառում Եվրամիության օժանդակությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն Միգրացիոն  պետական  ծառայության  հետ համագործակցությամբ նախաձեռնել  էր միգրացիոն հարցերով սեմինար սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, զբաղվածության տարածքային կենտրոնների և տեղական ՀԿ-ների ներկայացուցչների համար: Սեմինարի նպատակն  էր  տեղական ինքնակառավարման  մարմինների`  միգրանտների  հետ  առնչվող աշխատակիցներին, ինչպես  նաև ոլորտում  աշխատող  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել  միգրացիայի ոլորոտում Հայաստանի Հանրապետության կողմից վարվող քաղաքականության առանաձնահատկություններին, նոր զարգացումներին,  ԵՄ հետ  ՀՀ  հարաբերությունների  շրջանակներում  ձևավորված  նոր իրողություններին, անկանոն  միգրացիայի և թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի, ՀՀ-ից միգրացիայի՝ այդ թվում աշխատանքային միգրացիայի, կանոնակարգման և կարգավորման խնդիրներին: