ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցչի հետ

2012-07-20

 Ս/թ հուլիսի 19-ին ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը հանդիպեց ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ընթացիկ հարցեր: Առանձնակի ուշադրություն դարձվեց Սիրիայից ժամանող ապաստան հայցողների խնդրին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ապաստան հայցողներին ժամանակավոր կացություն տրամադրելու նպատակով հատկացնել ՄԱԿ-ի ՓԳՀ միջոցներով վերանորոգված Արարատի մարզի Դարբնիկ համայնքի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքի ազատ սենյակները: