ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական կառույցներից, տեղական և տարածքային կառավարման մարմիններից, զինկոմիսարիատներից, փաստաբաններից, հասարակական կազմակերպություններից և միջազգային կառույցներից Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց մասին ստացվող հարցումներին` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության  պատասխանները տրվում են հիմնվելով  փախստականների մասին` ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում ստեղծված, շուրջ 360000 փախստականների մասին հաշվառման քարտերի (ավելի քան 1.5 միլիոն փաստաթուղթ) և դրանց հիման վրա կենտրոնի կողմից մշակված տեղեկատվական համակարգից ստացված տեղեկատվության հիման վրա:

Համակարգը ապահովում է նախապես հաստատված ձևաչափերով տեղեկատվության տրամադրումը` Ադրբեջանից տեղահանվածի տեղահանման վայրի, այնտեղ թողած նրա ունեցվածքի, կրթության, մասնագիտության, աշխատանքային ստաժի, ունեցած փաստաթղթերի, որպես փախստական հաշվառված լինելու, ընտանիքի կազմի, ունեցած սեփականության մասին (բնակ տարածքով ապահովված լինելու, նրան տրամադրված կամ ամրակցված անշարժ գույքի, ստացած փոխհատուցման և այլն):

Համակարգի հիմնական օգտագործողը հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:

  • Աշխատանքային միջավայրը` Windows
  • Տվյալների կառավարման համակարգը` MS SQL SERVER 2000
  • Ծրագրավորման լեզուն` Visual Basic 6.3
  • Համակարգի ծրագրային ապահովման մշակող և շահագործող` ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ