ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համակարգը ներկայացնում է 1988 թվականից ի վեր` 2004 թվականը ներառյալ ՀՀ-ում ներքին տեղահանված անձանց (այսուհետ` ՆՏԱ) քարտեզագրման արդյունքները` ՆՏԱ-ների թիվը և գտնվելու վայրը, ժողովրդագրական տվյալները, սոցիալ-տնտեսական վիճակը, ՆՏԱ-ների իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու ցանկությունը և վերադարձին խանգարող պատճառները:

Հակամարտության ընթացքում Ադրբեջանի հետ սահմանամերձ 186 բնակավայրերից շատերը ամբողջովին էվակուացվեցին. մի մասը՝ նույնիսկ մի քանի անգամ: Մի քանի գյուղեր ամբողջովին էվակուացվեցին ընդմիշտ, սակայն այդ գյուղերից տեղահանվածներից շատերը վերադարձան իրենց բնակավայրերը: Նրանք, ովքեր չցանկացան վերադառնալ, նախընտրեցին մնալ և ինտեգրվել իրենց նոր միջավայրում: Մոտավորապես 65.000 ընտանիք պատերազմի ընթացքում առնվազն մեկ անգամ տեղահանվել է: Հաշվառման պահի դրությամբ իրենց գյուղերում չէին բնակվում այդ ընտանիքների միայն 11%-ը:

Համակարգի հիմնական օգտագործողը հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը: Անհրաժեշտության դեպքում, «Անհատական տվյալների  մասին» ՀՀ օրենքի համաձայն,  համակարգից կարող են օգտվել նաև համապատասխան լիազորություններ ունեցող ՀՀ պետական այլ մարմինները:

  • Համակարգում ընդգրկված տվյալները արտացոլում են համապատասխան բնութագրիչների արժեքները` 2002-2004 թթ..-ների դրությամբ
  • Աշխատանքային միջավայրը` Windows
  • Տվյալների կառավարման համակարգը` MS SQL SERVER 2000
  •  Ծրագրավորման լեզուն` Visual Basic 6.3
  • Համակարգի ծրագրային ապահովման մշակող և շահագործող` ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ