ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


 

  • Միգրացիոն ծառայությունը կարևորում է ՄՄԿ-ի միգրացիոն ճգնաժամին արձագանքելուն ուղղված ծրագրի դերն ու շարունակականությունը

  • Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծայության պետը քննարկումներ ծավալեցին միգրացիոն հարցերի շուրջ

  • Տաջիկստանի միգրացիոն կառույցի պատվիրակությունը ճանաչողական այցով Միգրացիոն ծառայությունում էր

  • Քննարկվեցին վերաինտեգրման հարցերով անհրաժեշտ աջակցության առաջնահերթություններն ու կարիքները

  • Փորձագիտական հանդիպում Պրահյան գործընթացի շրջանակներում


Հայտարարություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

2018-07-10         Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Վրաստան մուտք գործելիս խիստ անհրաժեշտ է տիրապետել ներքոնշյալ տեղեկատվությանը, որպեսզի չենթարկվեք տուգանքների, տույժերի, ինչպես նաև քրեական պատասխանատվության, որոնք սահմանված են Վրաստանի ներքին օրենսդրությամբ։ ü  Արգելված դեղամիջոցներ – Վրաստանի տարածք առանց համապատասխան փաստաթղթերի արգելվում է ներմուծել թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ, ինչպես նաև այն համակցված պատրաստուկները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Ացետիլդիհիդրոկոդեին, Դիհիդրոկոդեին, Կոդեին, Նիկոդիկոդին, Նիկոկոդին, Նորկոդեին, Ֆալկոդեին, Էթիլմորֆին և այն համակցված դեղամիջոցները, որոնց բաղադրության մեջ առկա են՝ Էֆեդրին, Նորէֆեդրին, Պսևդոէֆեդրին (լիրիկա, սուբոտեքս, մետոմորֆին և այլն)։ Խնդրում ենք ստուգել ձեզ մոտ գտնվող յուրաքանչյուր պատրաստուկի կամ դեղամիջոցի բաղադրությունը, քանզի կան առաջին հայացքից ոչ խնդրահարույց թվացող այնպիսի դեղամիջոցներ, որոնք պարունակում են վերոնշյալ արգելված նյութերը։ Առանց համապատասխան փաստաթղթերի վերոնշյալ նյութերն իրենց մեջ պարունակող պատրաստուկներն ու դեղամիջոցները Վրաստան տեղափոխելը համարվում է հանցագործություն՝ ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի, և օրենքով նախատեսված է պատիժ՝ 7-ից մինչև 14 տարվա ազատազրկում։ ü  Ծխախոտի թույլատրելի չափաքանակ – Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել և այնուհետև, աճուրդով վաճառվել: ü  Տրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրում – 2018 թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձինք կտուգանվեն 100-200 լարի տուգանքով։ ü  Զենք – Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։ ü  Գումարի թույլատրելի չափ – Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչև 30․000 լարիի (12․000 դոլար) չափով գումար: Դրանից ավել գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարգրել այն։ ü  Ոսկյա իրերի թույլատրելի չափաքանակ – Վրաստանի սահմանը հատելիս առանց հայտարարգրելու հնարավոր է տեղափոխել մինչև 500 լարի (200 դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր։ Դրանից ավել ոսկյա իրեր տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարգրել այն։   ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՄՓՈՐԴՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

2018-06-08   Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանից ստացված տեղեկատվության համաձայն ՀՀ քաղաքացիների բոլոր այն անձնագրերը, որոնց վավերականության ընդհանուր ժամկետը երկարաձգված է, Ղազախստանի Հանրապետության համար համարվում են անվավեր և դրանցով արգելվում է ՀՀ քաղաքացիների մուտքը տվյալ պետություն և ելքը պետությունից, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության տարածքում այդ անձնագրերով գործարքներ կատարելը։ Ընդհանրապես կոչ ենք անում, ցանկացած երկիր ճամփորդելուց առաջ փոխանակել այն անձնագրերը, որոնց վավերականության ընդհանուր ժեմկետները երկարաձգված են։ ___________________________________________________ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 867-Ն որոշմամբ կատարված փոփոխության համաձայն 12.08.2017թ.-ից այլևս հին նմուշի անձնագրերի վավերականության ընդհանուր ժամկետը չի երկարաձգվում։ Խոսքը գնում է ոչ թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելուն (հանրության մոտ ընդունված է ելքի վիզա հասկացությունը), այլ անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը լրանալուց հետո 5 տարի ժամկետով երկարաձգելուն։ ...

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2018-05-07 ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝   Վոլգոգրադ Եկատերինբուրգ Կազան Կալինինգրադ Մոսկվա Նիժնի Նովգորոդ Դոնի Ռոստով Սամարա Սանկտ Պետերբուրգ Սարանսկ Սոչի      Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝    oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,   սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,    նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:     Հարգելի ՀՀ քաղաքացիներ,         խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր    իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: Առավել մանրամասն տեղեկություններ  կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝             http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805140002        ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն ...

ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ

2018-04-09 եթե ունեք գումար, որը ցանկանում եք ուղարկել Հայաստան և ծանոթ չեք դրամական փոխանցումներ իրականացնող ընկերությունների ծառայություններին ու սակագներին և ուզում եք խնայել ժամանակ ու տնտեսել գումար, ապա այցելե'ք  www.sendmoneyarmenia.am ...

«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2018-04-08 Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները վերաինտեգրման նպատակով իրականացվող ծրագրերի մասին տեղեկություններ ստանալ համար կարող են այցելել ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ (հասցե՝ ք. Երևան, Կ. Ուլնեցի 31) յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 14:00-18:00-ը (սենյակ N 210) կամ զանգահարելով 060-275-035: ...

ՌԴ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

2018-04-07 ՌԴ  մուտքի արգելքի հարցերով  ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ-ում (հասցե՝ ք. Երևան, Կ. Ուլնեցի 31) ընդունելությունը տեղի է ունենում երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը (N 210 սենյակ):   ...

«Ճամպրուկ 2018» Ամենամյա Լրագրողական Մրցույթ

2018-05-18 Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2018» միգրացիայի ոլորտում ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին:  Ավելին՝ https://www.mibma.eu/hy/news/107-suitcase-2018-annual-journalism-contest-hy ...


Նորություններ

Միգրացիոն ծառայությունը կարևորում է ՄՄԿ-ի միգրացիոն ճգնաժամին արձագանքելուն ուղղված ծրագրի դերն ու շարունակականությունը

2018-07-19       ...

Գերմանիայի դեսպանն ու Միգրացիոն ծայության պետը քննարկումներ ծավալեցին միգրացիոն հարցերի շուրջ

2018-07-18     &n ...

Տաջիկստանի միգրացիոն կառույցի պատվիրակությունը ճանաչողական այցով Միգրացիոն ծառայությունում էր

2018-07-17       ...

Քննարկվեցին վերաինտեգրման հարցերով անհրաժեշտ աջակցության առաջնահերթություններն ու կարիքները

2018-07-13        Նիդ ...

Փորձագիտական հանդիպում Պրահյան գործընթացի շրջանակներում

2018-07-09       &nb ...