ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄՊԾ-ում առկա տեղեկատվական համակարգերը

1. Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վիճակագրական տեղեկությունների տրամադրման ինտերնետային համակարգ

 Համակարգի նպատակն է ՀՀ ՏԿՆԶ ՄՊԾ կողմից հաշվառված միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ կայացված որոշումների և դրանց արդյունքում նրանց կարգավիճակներում տեղի ունեցած փոփոխությունների մասին վիճակագրական տեղեկությունների տրամադրումը: Ամբողջ տեղեկատվությունը տրամադրվում է սեռատարիքային կտրվածքով՝ ըստ քաղաքացիության երկրների:

Համակարգն ապահովում է ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով հետևյալ տեղեկատվության ստացումը՝

  • Ամսվա ընթացքում ստացված ապաստանի դիմումների քանակը և ապաստան հայցող անձանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների
  • Ապաստանի դիմումների քանակը և ապաստան հայցող անձանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների ամսվա վերջի դրությամբ
  • Ամսվա ընթացքում ապաստան հայցող անձանց կասեցված կամ կարճված դիմումների քանակը և նրանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների
  • ՄՊԾ-ի և դատական մարմինների կողմից մերժված ապաստանի դիմումների քանակը և մերժում ստացած ապաստան հայցող անձանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների
  • ՄՊԾ-ի կամ դատական մարմինների կողմից կայացված որոշումների հիման վրա փախստական ճանաչված կամ այլևս փախստական չհամարվող անձանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների
  • ՄՊԾ-ի կամ դատական մարմինների կողմից կայացված որոշումների հիման վրա ժամանակավոր պաշտպանված ճանաչված կամ այլևս ժամանակավոր պաշտպանված չհամարվող անձանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների
  • Առանց ուղեկցողի ապաստան հայցող անչափահասների բաշխումն  ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների
  • ՄՊԾ-ի կամ դատական մարմինների կողմից կայացված վերջնական որոշումների հիման վրա ապաստանի հայցի մերժում ստացած անձանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների
  • ՄՊԾ-ի կամ դատական մարմինների կողմից կայացված վերջնական որոշումների հիման վրա փախստական ճանաչված կամ այլևս փախստական չհամարվող անձանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների
  • ՄՊԾ-ի կամ դատական մարմինների կողմից կայացված վերջնական որոշումների հիման վրա ժամանակավոր պաշտպանված ճանաչված կամ այլևս ժամանակավոր պաշտպանված չհամարվող անձանց բաշխումն ըստ սեռի, տարիքային խմբերի և քաղաքացիության երկրների

 

2. Առաջնահերթ բնակարանային կարիք ունեցող փախստականների ընտանիքների և բնակության պայմանների հաշվառման համակարգ

 Համակարգը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյուքում ստեղծված առաջնահերթ կարիքավոր փախստականների անկետաների հիման վրա: Այն Միգրացիոն ծառայությունից ստացված հարցումներին համապատասխան տվյալների շտեմարանից գեներացնում է տարբեր կտրվածքներով հաշվետվություններ, որոնք օգտագործվում են ծառայության կողմից` բնակարանային ապահովման հետ կապված տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

 Միգրացիոն ծառայությունից ստացված հանձնարարականի հիման վրա տվյալների շտեմարանում` հաշվառվածների տվյալներում, կատարում է փոփոխություններ, նաև նույն հիմքով, ըստ ծառայությունից ներկայացվող հանձնարարականի` համապատասխան անձանց ավելացնում կամ հանում է հաշվառվածների ցուցակից:

Իրականացվող գործառույթները՝

  • առաջնահերթ բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների հաշվառում
  • փախստականի մասին տվյալների փոփոխում համաձայն ստացված հանձնարարականների
  • տարբեր կտրվածքներով հաշվետվությունների ստացում
  • հաշվառվածների մասին տեղեկությունների որոնում համակարգի ընձեռած որոնողական համակարգի միջոցով

 

3. Փախստականների մասին տեղեկությունների մշակման և տրամադրման տեղեկատվական համակարգ

 Համակարգն ապահովում է փախստականների մասին կոդավորված ձևով հարցումների և դրանց պատասխանների, տեղեկությունների, փաստաթղթերի (փախստականների հաշվառման քարտերում առկա տարբեր ատյաններից տրված տեղեկանքներ, վճիռներ, որոշումներ, որպես փախստական հաշվառված լինելու մասին արխիվ հանձնված վկայականներ, բնակարանային օրդերների, մահվան մասին տրված տեղեկանքների, ամուսնության վկայականների պատճեններ և այլն) տվյալների շտեմարանում էլեկտրոնային ձևով պահպանումը, օպերատիվ եղանակով էլեկտրոնային պատճենների տրամադրումը  և տեղեկատվական այլ ծառայությունների մատուցումը:

 ՀՀ պետական տարբեր կառույցներից, տեղական կառավարման մարմիններից, զինկոմիսարիատներից, փաստաբաններից, ոստիկանությունից, ԱԳՆ-ից, տարբեր միջազգային և օտարերկրյա դեսպանատներից և կազմակերպություններից ստացված հարցումներին ի պատասխան` տեղեկատվություն է տրամադրում անձի որպես փախստական հաշվառված լինելու, ընտանիքի կազմի, բնակության և գրանցման հասցեի, ունեցած սեփականության, անկետայում առկա փաստաթղթերի և այլնի մասին:

Իրականացվող գործառույթները`

  • փախստականի հաշվառում
  • փախստականների մասին ստացված հարցումների և գործավարական փաստաթղթերի ֆորմալիզացված հաշվառում` համակարգի տրամադրած միջոցներով
  • փախստականի մասին տվյալների փոփոխում համաձայն ստացված փաստաթղթերի
  • փախստատկանի անկետայում առկա փաստաթղթերի ֆորմալիզացված հաշվառում` ըստ փաստաթղթի տիպի
  • տվյալների շտեմարանում կատարված փոփոխությունների մասին արձանագրության ավտոմատ ստացում` հաշվառման թերթիկում տեղադրելու նպատակով
  • տվյալների շտեմարանում փախստականի մասին առկա տեղեկությունների հիման վրա` ստացված հարցման տիպին համապատասխան, տեղեկանքների ավտոմատ գեներացում
  • փախստականի մասին տեղեկությունների որոնում` համակարգի ընձեռած որոնողական համակարգի միջոցով
  • ժամանակի ընթացքում` կապված բնակարանի ձեռք բերման, երեխաների ծննդի, ամուսնությունների, մահերի, բնակավայրի փոփոխության, բնակարանների վաճառքի, ՀՀ քաղաքացիության ընդունման և այլնի հետ, այդ մասին վկայող փաստաթղթերի հաշվառում և փոփոխությունների կատարում տվյալների շտեմարանում
  • ադմինիստրատորի համար նախատեսված կատարվող աշխատանքների վերահսկման համակարգ
  • գործավարական փաստաթղթերի շարժի վերահսկման և որոնման համակարգ

 

4. Ադրբեջանից բռնի տեղահանվածների փաստաթղթերի թվայնացման և հաշվառման համակարգ

 Այս համակարգի միջոցով ՄՊԾ-ին հնարավոր է տրամադրել փախստական ընտանիքի անկետայի և նրանցում պահվող փաստաթղթերի լուսապատճեները: Համակարգն ապահովում է "Համակարգչային կենտրոն" ՊՈԱԿ-ում պահվող Ադրբեջանից բռնագաղթած անձանց հաշվառման անկետաների և նրանցում պահվող փաստաթղթերի սկաներով մուտքագրման և տվյալների շտեմարանում նրանց լուսապատճեների պահպանման հնարավորություն:

 Համակարգը ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետի կողմից համապատասխան լիազորություններով օժտված աշխատակիցներին հնարավորություն կտա հաշվառվել համակարգում, տարբեր բնութագրիչների միջոցով տվյալների շտեմարանում իրականցնել որոնում և ցանցային կապուղիների միջոցով կոնկրետ անձի մասին մուտքագրված տվյալների հետ միասին տվյալների շտեմարանից ստանալ այնտեղ պահվող անկետաների և նրանցում առկա տարբեր փաստաթղթերի սկաներով մուտքագրված լուսապատճեները:

 

5. Ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման,  տեղեկությունների մշակման և տրամադրման ինտերնետային համակարգ

 Համակարգն իրականացնում է ՀՀ-ում ապաստանի հայցով` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարարության միգրացիոն ծառայությանը դիմած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործերի կազմումը, հաշվառումը և այդ գործերին առնչվող փաստաթղթերի մշակումը` դիմումից մինչև փաստացի կարգավիճակի հատկացման կամ մերժման վճիռ: Այդ նպատակով համակարգի տրամադրած միջոցներով ապահովվում է շահագրգիռ գերատեսչությունների միջև գործին առնչվող փաստաթղթերի հաշվառումը և փոխանակումը:

Իրականացվող գործառույթներն են՝

  • Ապաստան հայցողի հաշվառման թերթիկի հաշվառում
  • Ապաստան հայցողի հարցաթերթիկի հաշվառում
  • Ապաստան հայցողի գործին վերաբերվող փաստաթղթերի հաշվառում
  • Ապաստան հայցողների մասին ստացված հարցումների և գործավարական փաստաթղթերի ֆորմալիզացված հաշվառում` համակարգի տրամադրած միջոցներով
  • Ապաստան հայցողների մասին ստացված հարցումներին ի պատասխան ապաստան հայցողի գործի և նրանում գտնվող փաստաթղթերի տրամադրում
  • Ապաստան հայցողների մասին տեղեկությունների որոնում համակարգի ընձեռած որոնողական ենթահամակարգի միջոցով

 

6. ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության և ներքին տեղահանված անձանց մասին տեղեկությունների մշակման ծրագրային համակարգ

Համակարգը ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության և սահմանամերձ շրջաններից ներքին տեղահանված անձանց հետ անցկացրած հարցազրույցների (տվյալների շտեմարանում գրանցված է 63200 ընտանիքի 233437 անձանց մասին տվյալներ) հիման վրա ստեղծված տվյալների շտեմարանի հիման վրա ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչության և ներքին տեղահանված անձանց մասին տարբեր կտրվածքներով տեղեկություններ է տրամադրում ըստ բնակավայրերի` բնակչությունը, տեղահանվածները, վերադարձի ցանկություն ունեցողները, վերադարձի պայմանները, բնակավայրերի վնասվածությունը և այլն:

 

7. Իրաքից ժամանած և ՀՀում ապաստան հայցող Իրաքի հայազգի քաղաքացիների հաշվառման ինտերնետային համակարգ

 Համակարգն իրականացնում է Իրաքից տեղահանված և ՀՀ ժամանած իրաքցի հայազգի քաղաքացիների գործերի կազմումը, հաշվառումը և այդ գործերին առնչվող փաստաթղթերի մշակումը: Համակարգի ստեղծման նպատակն է Իրաքից տեղահանված և ՀՀ ժամանած քաղաքացիների մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության կողմից մշակված և իրենց իսկ կողմից անցկացված հարցազրույցների արդյունքում լրացված հարցաթերթիկների հիման վրա տվյալների շտեմարանի ստեղծումը, կոնկրետ անձի մասին տեղեկությունների ստացման հնարավորության ապահովումը տվյալների շտեմարանից, որոնողական համակարգի ստեղծումը:

Իրականացվող գործառույթները՝

  • Իրաքից տեղահանված և ՀՀ ժամանած Իրաքցի հայազգի քաղաքացիների հաշվառման թերթիկի հաշվառում
  • Լրացված հարցաթերթիկի հաշվառում
  • Իրաքից տեղահանված և ՀՀ ժամանած Իրաքցի հայազգի քաղաքացիների մասին տեղեկությունների որոնում համակարգի ընձեռած որոնողական ենթահամակարգի միջոցով

 

8. ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության եռալեզու` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ինտերնետային կայքէջի ծրագրային համակարգ (www.smsmta.am)

Համակարգն ապահովում է հետևյալ հնարավորությունները`

1. նորությունների, ՄՊԾ առօրյայում նշանակալի իրադարձությունների, հայտարարությունների, ասուլիսերի մասին էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացման համար գրանցման և տեղեկությունները ավտոմատ եղանակով գրանցվողի էլեկտրոնային փոստարկղին փոխանցուման հնարավորությունը

2. դիմումատուներին իրենց դիմումների ընթացքի մասին` համակարգի ընձեռած միջոցներով, տեղեկությունների տրամադրման հնարավորությունը

3. որպես ինտերֆեյս քարտեզի օգտագործմամբ օգտվողներին փախստականների և միգրացիայի ոլորտներին  վերաբերող տեղեկատվության տրամադրումը

4. կայքէջում պարունակվող տեղեկությունները որոնման միջոցով ստանալու հնարավորություն

5. համակարգի միջոցներով տեսանյութերի պահպանման և ցուցադրման հնարավորություն

6. համակարգի միջոցներով օգտվողների հարցերի հաշվառման և պատասխանների տրամադրման ենթահամակարգի մշակում:

7. համակարգի միջոցներով օգտվողներին միգրացիայի և փախստականների ոլորտին վերաբերվող օրենսդրության մասին տեղեկությունների տրամադրումը

8. համակարգի միջոցներով օգտվողներին միգրացիայի և փախստականների ոլորտին վերաբերվող վիճակագրական տեղեկությունների տրամադրումը

 

 * * *

 Վերոնշյալ համակարգերի մշակումը, ծրագրավորումը, ծրագրային ապահովության մեջ փոփոխությունների կատարումը, զարգացումը, շահագործումը և ապահովումն իրականացվում է ՀՀ ՏԿՆԶ միգրացիոն պետական ծառայության "Համակարգչային կենտրոն" ՊՈԱԿ-ի կողմից: Համակարգերի տեղակայման սերվերային հանգույցը նույնպես մշակվել և ապահովվում է ՊՈԱԿ-ի կողմից և ֆիզիկապես գտնվում է նրա տարածքում:

 Տեղեկատվական համակարգերի հիմնական օգտագործողները հանդիսանում են ՄՊԾ կառուցվածքային ստորաբաժանումները: Համակարգերից կարող են օգտվել նաև համապատասխան լիազորություններ ունեցող ՀՀ պետական այլ մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք (օգտագործման կարգի մասին տե՛ս http://smsmta.am/upload/pet-arm-hamakarg.pdf):