ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մեր մասին

  • Հայկական ԽՍՀ վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետական կոմիտեի հիմքի վրա 1990թ. դեկտեմբերին  ձևավորվում  է  ՀՀ  նախարարների  խորհրդին  առընթեր  Փախստականների հարցերի  կոմիտեն

 

  • 1992թ. փետրվարին    ստեղծվում  է   ՀՀ   փախստականների  հարցերի պետական վարչությունը

 

  • 1995թ. հոկտեմբերի 16-ին  ՀՀ  սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունում ստեղծվում է Փախստականների և բնակչության տեղաշարժի վարչությունը

 

  • ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 21-ի թիվ 244 որոշմամբ ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը

 

  • ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի թիվ 1898-Ն որոշմամբ ստեղծվում  է  «Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր միգրացիայի  և փախստականների վարչության  աշխատակազմ» պետական կառավարչական  հիմնարկը

 

  • ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի թիվ 633-Ն որոշմամբ ստեղծվում  է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման  նախարարությունը, որի  կազմում   ներառվում  է  Միգրացիոն   գործակալությունը

  

  • ՀՀ նախագահի 2009թ. նոյեմբերի 18-ի ՆՀ-286-Ն հրամանագրով Հայաuտանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարության համակարգում uտեղծվում է Միգրացիոն պետական ծառայությունը` որպեu նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

 

  • 2014 թվականից ծառայությունն ընդգրկված է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կազմում:

 

  • 2016    թվականից ծառայությունն ընդգրկված է տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում:

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ միգրացիոն բնագավառում  հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: