ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապաստանի տրամադրումը

1. Ի՞նչ է ապաստանը

 Ապաստանը օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանում շնորհված պաշտպանություն է: Ապաստանը տրամադրվում է օտարերկրացուն Հայաստանում փախստական ճանաչելու միջոցով:

 Հայաստանում փախստական ճանաչվելու և ապաստան ստանալու դեպքում անձը օգտվում եք Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք:

 Ապաստան հայցողը կամ փախստականը որևէ կերպ չի վերադարձվում այն երկրի տարածք, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով: 

2. Ո՞վ է փախստականը

Փախuտական է համարվում`

1) այն oտարերկրյա քաղաքացին, որը ռաuայական, կրոնական, ազգային, uոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրu և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում oգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրu, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերա-դառնալ այնտեղ.

2) այն oտարերկրյա քաղաքացին, որը uտիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իuկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հաuարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով:

 Փախuտական է համարվում նաև այն oտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին պաշտոնապեu փախuտական են ճանաչել «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951թ. Ժնևի կոնվենցիան uտորագրած այլ պետություններ:

3. Ապաստան ստանալու համար դիմելը ՀՀ տարածքում  

  Եթե դուք գտնվում եք Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա  ապաստան ստանալու մասին դիմում ներկայացնելու համար պետք է այցելեք ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն /ՄՊԾ/: Դուք պետք է ՄՊԾ-ին ներկայացնեք ՀՀ կառավարության կողմից սահմանված ձևի դիմում: Կարիք լինելու դեպքում ՄՊԾ-ի ապաստանի հարցերի բաժնի աշխատակիցը ձեզ կօգնի լրացնել դիմումը: Դիմումը կարող է լրացվել հայերեն կամ ձեր մայրենի լեզվով կամ ՄԱԿ-ի լեզուներից մեկով /արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն:

 Ապաստան ստանալու մասին ձեր դիմումում անհրաժեշտ է նշել այն հանգամանքները, որոնք պատճառ են հանդիսացել  ձեր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը լքելու համար: 

 Դիմումի հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

- անձնագրի պատճենը, անձը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները, եթե հնարավոր է.

- ծննդյան վկայականի պատճենը /եթե դուք անչափահաս եք/, եթե հնարավոր է.

- ձեզ մոտ առկա այնպիսի փաստաթղթերը, որոնցով ձեր կարծիքով հիմնավորվում են կամ կարող են   հիմնավորվել ձեր նկատմամբ հետապնդումները.

- 4 գունավոր լուսանկար /35x45 մմ/:

Եթե դուք լուսանկար չունեք, ապա անվճար կարող եք լուսանկարվել ՄՊԾ-ում:

 Դուք իրավունք ունեք ապաստանի դիմում ներկայացնել նույնիսկ այն դեպքում, երբ երբ Հայաստան մուտք եք գործել ապօրինի, չունեք անձնագիր կամ ձեր ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ: Ձեր ապաստանի դիմումը կընդունվի և դուք կհաշվառվեք ՄՊԾ-ում որպես Հայաստանում ապաստան հայցող անձ:

4. Ապաստան ստանալու համար դիմելը ՀՀ սահմանակետում /օդանավակայանում/

 Ապաստան ստանալու համար դուք կարող եք դիմել Հայաստանի հետևյալ սահմանակետերում` Բավրա, Բագրատաշեն, Մեղրի, Այրում, Գոգավան, Զվարթնոց օդանավակայան:

 Եթե դուք գտնվում եք Հայաստանի սահմանակետում /օդանավակայանում/, ապա Հայաստանում ապաստան ստանալու ձեր մտադրության մասին պետք է հայտնեք ՀՀ սահմանապահ ծառայության աշխատակցին:

 Ապաստան ստանալու ձեր խնդրանքը կարող եք արտահայտել բանավոր կամ գրավոր, ինչպես նաև ժեստերի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով:  Սահմանապահ ծառայության աշխատակիցը ձեր ապաստանի խնդրանքը կգրանցի գրանցամատյանում և ՄՊԾ-ին կտեղեկացնի ձեր ապաստանի հայցի մասին: Ձեզ կբացատրվի, թե ինչպես գնալ ՄՊԾ և ներկայացնել ապաստանի դիմում: Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի ձեր և ձեր ընտանիքի անդամների տեղափոխումը ՀՀ սահմանակետից /օդանավակայանից/ ՄՊԾ-ի նստավայր:

5. Հատուկ  կացարան` ապաստան հայցողների  համար

 ՄՊԾ-ի ենթակայությամբ գործում է Հատուկ կացարան, որը նախատեսված է Հայաստանում ապաստան հայցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տեղավորելու համար: Հատուկ կացարանում բնակվող անձանց տեղաշարժի ազատությունը չի սահմանափակվում: Դուք և ձեր ընտանիքի անդամները կարող են բնակվել կացարանում մինչև ձեր ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը ներառյալ` մերժման որոշման դատական կարգով բողոքարկման ավարտը:

Հատուկ կացարանում բնակության ողջ ընթացքում Ձեզ և ձեր ընտանիքի անդամներին կտրամադրվի սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ:  

 6. Հարցազրույց

 Ձեր դիմումը ՄՊԾ-ում հաշվառելուց հետո 15 օրվա ընթացքում ՄՊԾ աշխատակցի կողմից ձեզ հետ կանցկացվի հարցազրույց: Հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին նախապես դուք կտեղեկացվեք:

 Հարցազրույցը ձեզ հետ կանցկացվի ձեր երկիրը լքելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով: Ձեզ կտրվեն հարցեր և դուք պետք է պատասխանեք դրանց հնարավորինս սպառիչ և մանրամասն: Դուք պարտավոր եք ներկայանալ հարցազրույցի, համագործակցել ՄՊԾ-ի հետ և հարցազրույցը վարողին տրամադրել ճիշտ տեղեկություններ:

 Եթե դուք անհարգելի պատճառով չեք ներկայանա հարցազրույցի և չեք համագործակցի, ապա ձեր դիմումի քննարկումը կդադարեցվի ՄՊԾ-ի կողմից: 

7. Ի՞նչ որոշում է ընդունվում ապաստանի դիմումի վերաբերյալ

 Ապաստան ստանալու մասին  Ձեր  դիմումը ծառայությունում մուտքագրվելուց  հետո 30 օրվա ընթացքում (լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության  դեպքում` մինչև 3 ամսվա ընթացքում )ՄՊԾ-ն ընդունում է որոշում`

հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին,

կամ                                                                                                                                       

ապաստանի դիմումը մերժելու մասին:

8. Ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկումը 

 Դուք իրավունք ունեք Ձեր ապաստանի դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով` ՀՀ վարչական դատարան, այնուհետև` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետև` ՀՀ վճռաբեկ դատարան:

 Եթե դուք բողոքարկել եք ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչև դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունվելը դուք համարվում եք ապաստան հայցող և իրավունք ունեք օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Դուք չեք արտաքսվի կամ որևէ կերպ չեք վերադարձվի ձեր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ ձեր ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:  

9. Ապաստան ստանալու համար կրկին դիմելու հիմքերը

 Ձեր ապաստանի դիմումը վերջնական /ներառյալ դատական կարգով/ մերժվելուց հետո դուք կարող եք կրկին դիմում ներկայացնել ՄՊԾ` Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ և փաստեր, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.

- նոր իրադարձությունները և փաստերը ի հայտ են եկել ձեր առաջին դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից որոշում կայացվելուց հետո,

- նոր իրադարձությունները և փաստերը հաստատում են հետապնդումների ենթարկվելու ձեր երկյուղը կամ հաստատում են ձեր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադարձի դեպքում ձեր նկատմամբ այնտեղ լուրջ վտանգի առկայությունը:

 ՄՊԾ-ն քննության կառնի նոր ի հայտ եկած հանգամանքները և փաստերը և ձեր նոր դիմումի վերաբերյալ կկայացնի որոշում: Ձեր նոր դիմումը ՄՊԾ-ի կողմից քննության չի առնվի, եթե առկա չեն նոր իրադարձություններ և փաստեր: