ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն քաղաքականության բաժին

 

Բաժնի պետ


Մարիա Ալլահվերդյան

  +37460 275 007

  mallahverdyan.sms@mta.gov.am

2002թ. ավարտել է Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության և անգլերեն լեզվի ֆակուլտետը։ ՄՊԾ-ում աշխատում է 2007թ.-ի օգոստոսից, որպես  միգրացիոն քաղաքականության բաժնի պետ՝ 2013թ. նոյեմբերից: 

Աշխատակիցներ

    Անահիտ Ավետիսյան, գլխավոր մասնագետ

    +37460 275 022

    Վարդան Մաթևոսյան, գլխավոր մասնագետ   

    +37460 275 023

    Անահիտ Արշակյան, առաջատար մասնագետ

    +37460 275 021

 

 Միգրացիոն քաղաքականության բաժինը Միգրացիոն պետական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը մշակում և իր իրավասությունների սահմաններում իրականացում է միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականությունը, անօրինական միգրացիայի կանխարգելման նպատակով ծրագրերը, ՀՀ քաղաքացիների ներգաղթը խրախուսող պետական քաղաքականությունը: Բաժինն  իրականացնում է նաև միգրացիոն իրավիճակի վերլուծության և գնահատման հիման վրա միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մշակումը, մասնակցում է ՀՀ-ից արտագաղթած բնակչության հետդարձի ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, մշակում և իրականացում է իր իրավասությունների սահմաններում բնակչության տեղաշարժերի կարգավորմանն ուղղված  ծրագրերը, իրավական-խորհրդատվական բնույթի տեղեկություններ է տրամադրում միգրացիոն տարբեր հոսքերի ներկայացուցիչներին (Հայաստան վերադարձողներ, Հայաստանից մեկնել ցանկացողներ և այլն), մասնակցում է միգրացիոն գործընթացների մասին տեղեկությունների ստացման, համակարգման և տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքներին: