ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

"Հատուկ կացարան" ՊՈԱԿ

 

 Գործադիր տնօրեն`Արտաշես Հարությունյան

1986թ. ավարտել է ԵՊՀ Իրավագիտության  ֆակուլտետը: 1978-2010թթ. աշխատել է ՀՀ Ոստիկանությունում: <> ՊՈԱԿ-ի տնօրեն է աշխատում 2015թ. օգոստոսից:

 

  +374 (10) 62-72-54  +374 (91) 40-92-02

  hatukkacaran@mail.ru

 

     Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայացողներին ժամանակավոր տեղավորման և նրանց կենսաապահովման պայմաններով ապահովելու նպատակով ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ին 2001թ. N 1283 որոշմամբ ստեղծվել է «Հատուկ կացարան» պետական հիմնարկ, որը գործել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության ենթակայությամբ:

     Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. ապրիլի 3-ի N 407-Ն որոշմամբ  ստեղծվել և գործել է  «Հատուկ կացարան»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը”:

     Հայաստանի Հանրապետության  2005թ. դեկտեմբերի 29-ին N 2327-Ն  որոշմամբ «Հատուկ կացարան»-ը անցել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, իսկ 2009թ. նոյեմբերի 19-ին N 1447-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության անմիջական ենթակայության տակ:

     «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության  առարկան և նպատակն է. Հայաստանի Հանրապետությունում  ապաստան հայցողներին «Փախստականների և ապաստանի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան` մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը լիազոր մարմնի կողմից տրված ուղեգրի  հիման վրա ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողներին կենսապահովման պայմանների տրամադրման կազմակերպումը:

     «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղակայված է ք.Երևանում, 0096 Նոր Նորքի Մոլդովական 70/1 մասնաշենի առաջին և երկրորդ հարկերում:

 

  ՊՈԱԿ-ի ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշումը և կանոնադրությունը (525 ԿԲ)