ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

"Համակարգչային Կենտրոն" ՊՈԱԿ

Գործադիր տնօրեն` Համլետ Մանուկյան

 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիական ֆակուլտետը, 1984 թվականին Մոսկվայում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան՝ Համակարգչային մեքենաներ և սիստեմներ բաժինը՝ Արհեստական ինտելեկտի համակարգեր թեմայով՝ ԽՍՀՄ ակադեմիկոս Դմիտրի Պոսպելովի ղեկավարությամբ: Ունի տպագրված 11 գիտական աշխատություն: «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն աշխատում է 1997 թվականից:  

 

  +374 (10) 22-73-43

sadrap@rambler.ru

 

 «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1988 թվականից գործող «Որոնում ինժեներա-տեխնիկական կենտրոն»-ի իրավահաջորդը հանդիսացող  «Համակարգչային կենտրոն» ՊՓԲԸ-ի իրավահաջորդը: Այն ստեղծվել է 2003 թվականին՝ ՀՀ կառավարության որոշումով: 2010 թվականից «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը:  

  

  ՊՈԱԿ-ի ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշումը և կանոնադրությունը (720 ԿԲ)