ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական բաժին

 

 Բաժնի պետ

Ռուզաննա Պետրոսյան

  +37460 275 010

  rpetrosyan.sms@mta.gov.am

1984թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՄՊԾ-ում աշխատում է 2003թ.-ի փետրվարից, որպես իրավաբանական բաժնի պետ՝ 2014թ. օգոստոսից:

Աշխատակիցներ

    Արմինե Աբրահամյան, առաջատար մասնագետ

 

 

 

 Իրավաբանական բաժինը Միգրացիոն պետական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը նախապատրաստում է Ծառայության  առջև դրված խնդիրների  կարգավորման  կապակցությամբ անհրաժեշտ իրավական ակտերի նախագծեր; Բաժնի և Ծառայության այլ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ օրենսդրությանը և իրավական տեխնիկայի կանոններին համապատասխանության մասին իրավական փորձաքննության եզրակացություն; Ծառայության քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ:

 Բաժինն իրականացնում է Ծառայության գործունեության իրավական ապահովման աշխատանքները; ՀՀ օրենսդրությամբ սահ­մանված իրավական օժանդակություն է տրամադրում տեղաշարժված անձանց; համապատասխան միջոցներ է ձեռնարկում տեղաշարժված անձանց իրավական բնույթի դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման և բարձրաց­ված հարցերի լուծման ուղղությամբ, անցկացնում է տեղաշարժված անձանց ընդունելություն; կազմակերպում է պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների համար՝ ապաստան հայցողների, փախստականների և տեղաշարժված այլ անձանց իրավական հիմնախնդիրների վերաբեր­յալ սեմինար-խորհրդակցություններ; դատարանում ներկայացնում և պաշտպանում է Ծառայության շահերը; նախապատրաստում է բաժնի աշխատանքային ծրագիրը: